Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

Նրանց փաստացի միավորել է Բաքվի բանտը

Նրանց փաստացի միավորել է Բաքվի բանտը
06.07.2025 | 10:57

Գուցե նրանք էլ տարբեր հարցերում ժամանակին ունեցել են մեծ ու փոքր տարակարծություններ:

Այսօր նրանց փաստացի միավորել է Բաքվի բանտը:

Հայաստանյան ընդդիմության առաջնորդներն էլ, ասում են, հակասություններ ունեն:

Զարմանալի է, բայց չեն միավորվում ակնհայտի՝ Նիկոլի օր առաջ հեռացման իրատեսական միակ լուծման՝ խորհրդարանով անվստահություն հայտնելու նախաձեռնության շուրջ:

Երևի սեփական ինչ-ինչ հաշվակներ ունեն:

Փոխարենը, Նիկոլը հատիկ առ հատիկ ջարդում ու պղծում է դիմադրության բոլոր օջախները:

Ու առաջանում է պարզ հարց:

Էլ ի՞նչ լինի, էլ ի՞նչ անի քաղաքական խուժանը, որ իրար գլուխ գաք:

Էսքանից հետո ի՞նչը պիտի ձեզ միավորի:

Ի՞նչը:

Մի՞թե էլի Բաքվի բանտը:

Սամվել ՖԱՐՄԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1080

Մեկնաբանություններ